Թագուհիներն ավելի հակված են եղել պատերազմներ վարելուն, քան թագավորները. հետազոտություն

21:56 • 28.04.17

Վերջին 500 տարում թագուհիների կառավարման տարիներին ավելի շատ են պատերազմներ եղել աշխարհում, քան թագավորների կառավարման ժամանակ:

Ինչպես տեղեկացնում է Gazeta.ru-ն, այս եզրահանգմանն են եկել ԱՄՆ Տնտեսական հետազոտությունների ազգային բյուրոյի մասնագետները` վերլուծելով եվրոպական պետությունների տվյալները 1480-1913 թվականների պատմության ընթացքում:

Պարզվել է, որ թագուհիները 27-ով ավելի հակված են եղել պատերազմներ վարելուն, քան թագավորները: Օրինակ` Իզաբելլա I թագուհու օրոք Իսպանիան դարձել է առաջին գերտերությունը և իշխող դիրքը պահպանել է մեկ դարից ավելի:

Իսկ Եկատերինա II կայսրուհին կառավարման տարիներին զգալի մեծությամբ տարածքներ են միացել Ռուսաստանին: Ամենից շատ պատերազմը գրավել է ամուսնացած թագուհիներին. պետության կարիքների հոգսը թողնելով ամուսիններին` նրանք ամբողջությամբ նվիրվում էին արտաքին քաղաքականությանն ու պատերազմներին:

 

 

 

Թագուհիներն ավելի հակված են եղել պատերազմներ վարելուն, քան թագավորները. հետազոտություն