Ճապոնացին իր ննջասենյակը վերածել է գնացքի իրական վագոնի (լուսանկարներ)

23:01 • 29.04.17

Գնացքով ճանապարհորդության սիրահար ճապոնացին իր սենյակը վերածել է գնացքի վագոնի:

Ինչպես ներկայացնում է Oddity Central-ը, Ճապոնիայում գնացքի երկրպագուների հատուկ համայնք գոյություն ունի, որը միավորում է գնացքի սիրահարներին և ճանապարհորդությունների հետ կապված ամեն ինչ:

Համայնքի անդամներից ոմանք գնացքով ճամփորդում են երկրի ողջ տարածքով և հնարավորինս շատ գնացքի մոդելներ լուսանկարում կամ հաճախում են միջոցառումների, որտեղ հին գնացքներ են ցուցադրվում: Այդ միջոցառումներում նրանք փորձում են որևէ հիշարժան իր ձեռք բերել կապված իրենց տարերքի հետ:

Թվիթերյան էջերից մեկում հրապարակված լուսանկարներում պատկերված է այդ համայնքի անդամներից մեկի ննջասենյակը, որը նա վերածել է իրական ճապոնական վագոնի:

 

 

Ճապոնացին իր ննջասենյակը վերածել է գնացքի իրական վագոնի (լուսանկարներ)