Adidas-ը ներկայացել է օվկիանոսի վերամշակված աղբից պատրաստված նոր մարզակոշիկներ (լուսանկարներ)
Հանրահայտ Adidas ընկերությունը ներկայացրել է UltraBoost նոր մարզակոշիկները՝ պատրաստված օվկիանոսից հավաքված ու վերամշակված պլաստմասայե աղբից:
Ինչպես նշում է The Independent-ը, բրենդը ներկայացրել է 3 նոր մոդել, որոնց պաշտոնական շնորհանդեսը կայանալու է եկող ամիս: Դրանց վաճառքը մեկնարկելու է մայիսի 10-ից:
Աղբյուրը մանրամասնում է, որ ինքնատիպ մարզակոշիկների ստեղծման համար Adidas-ը համագործակցել է մի շարք բնապահպանական կազմակերպությունների հետ:
Հետաքրքրական է, որ մարզակոշիկների յուրաքանչյուր զույգի պատրաստման համար օգտագործվել է 11 պլաստիկ շիշ:
Նշվում է, որ այսկերպ Adidas-ը փորձում է պայքարել շրջակա միջավայրի աղտոտվածության խնդրի դեմ:

![]()










