Ֆիզիկոսները հայտարարել են ժամանակի մեքենայի ստեղծման հնարավորության մասին

21:44 • 29.04.17

Ամերիկացի և կանադացի ֆիզիկոսների խումբը մաթեմատիկորեն  ապացուցել է ժամանակի մեքենայի գոյության հավանականությունը:

Ինչպես հայտնում է Корреспондент-ը` մեջբերելով հետազոտության արդյունքները, գիտնականները նշում են, որ սարքը կարող է իր ձևով նման լինել «պղպջակի» կամ «արկղի», որում կարող են տեղավորվել ուղևորները և ճանապարհորդել տարբեր ժամանակներով:

Միևնույն ժամանակ նշվում է, որ մեքենան պետք է շարժվի շրջանաձև հետագծի երկայնքով` անցնելով ժամանակի տարածության միջով:

Էյնշտեյնի հարաբերականության տեսության համաձայն` ժամանակում փակված նման կարությունների գոյությունը Տիեզերքում հնարավոր է, սակայն դրանք կարող են ձևավորվել միայն այն դեպքում, եթե տարածաժամանակային հաջորդականությունը (կոնտինիում) հատուկ թեքումներ ունենա:

Հաշվի առնելով այս պայմանները` մեքենան կարող է ճանապարհորդել ժամանակի մեջ, ապա վերադառնալ ելման կետ:

Նոր հետազոտության մեջ ֆիզիկոսները ներկայացրել են ժամանակի մեքենայի մաթեմատիկական մոդելը, որն ստացել է TARDIS անվանումը: 

 

 

Ֆիզիկոսները հայտարարել են ժամանակի մեքենայի ստեղծման հնարավորության մասին