Թուրքիայում արգելափակվել է Wikipedia-ն

14:57 • 29.04.17

Թուրքիայում ապրիլի 29-ին արգելափակվել է հանրահայտ Wikipedia առցանց հանրագիտարանը, ինչի մասին հայտնել են երկրի տեղեկատվական ու հեռահաղորդակցային տեխնոլոգիաների հարցերով պատասխանատու մարմինները:

Ինչպես հայտնում է hurriyetdailynews.com-ը, իշխանությունների փոխանցմամբ՝ wikipedia.org կայքն արգելափակվել է երկրի տարածքում: Միևնույն ժամանակ, արգելափակման պատճառը չի նշվել:

Հայտնի է միայն, որ արգելափակումն արվել է 5651 օրենքի համաձայն: Այն վերաբերում է ինտերնետ-հեռարձակման կարգավորմանն ու տվյալ ոլորտում իրականացված հանցագործությունների դեմ պայքարին:

Թուրքիայում արգելափակվել է Wikipedia-ն