Falcon 9 հրթիռակրի արձակումը հետաձգվել է

19:39 • 30.04.17

Ամերիկյան Space X ընկերությունը հետաձգել է Falcon 9 հրթիռակրի արձակումը Ֆլորիդայում գտնվող տիեզերակայանից: Lenta.ru-ի փոխանցմամբ` այս մասին ապրիլի 30-ին հաղորդվել է տիեզերական ընկերության թվիթերյան էջում:

Ինչպես նշվում է, հրթիռակրի արձակումը հետաձգվել է մեկնարկից 60 վայրկյան առաջ: Դա պայմանավորված է եղել ցուցիչի հետ կապված խնդրով:

Այժմ նախատեսվում է Falcon 9-ը տիեզերք ուղարկել մեկ օր անց` երկուշաբթի տեղի ժամանակով 07:00-ին (երևանյան`15:00):

Falcon 9-ը տիեզերք է ուղարկվելու NROL-76  հետախույզ-արբանյակի հետ միասին:

SpaceX ընկերությունում մտադիր են 2017-ի ընթացքում 27 կոմերցիոն և քաղաքացիական մեկնարկներ իրականացնել, ինչպես նաև Falcon Heavy գերծանր հրթիռի ու Dragon V2 տիեզերանավի փորձնական արձարկում կատարել:

 

 

Falcon 9 հրթիռակրի արձակումը հետաձգվել է