Իլոն Մասկը ներկայացրել է ստորգետնյա թունելների կոնցեպտը (տեսանյութ)

15:22 • 30.04.17

SpaceX-ի, Tesla-ի և The Boring Company-ի հիմնադիր Իլոն Մասկը պատմել է գետնի տակ թունելներ հորատելու իր ծրագրերի մասին. գրում է korrespondent.net-ը:


Այս տարվա փետրվարին Մասկը սկսել է 15 մետր լայնությամբ փորձնական թունել փորել SpaceX-ի շտաբ գրասենյակի ավտոկայանատեղիում: Այդ ժամանակ հայտնի է դարձել, որ կոնցեպտը ենթադրում է մինչև 30 մակարդակի թունելների կառուցում, որոնցով կերթևեկեն ավտոմեքենաներ և արագընթաց գնացքներ:


Մասկը նաև պատրաստվում է փորձարկումներ իրականացնել և բարելավել հորատման տեխնիկան:


TED համաժողովի ժամանակ Մասկն առաջին անգամ ցուցադրել է, թե ինչպես կարող է օգտագործվել տրանսպորտային թունելների համակարգը ավտոմեքենաների տեղափոխման համար: Ենթադրվում է, որ թունելներում մեքենաները տեղաշարժվելու են հատուկ էլեկտրական սայլակների միջոցով, որոնք նաև վերելակի դեր են կատարելու:


Քան որ թունելներում արագության սահմանափակում չի լինելու, ավտոմեքենայով սայլակը կկարողանա շարժվել մինչև ժամում 200 կիլոմետր արագությամբ:


Մասկը նշել է, որ այժմ այդ նախագծին հատկացնում է իր ժամանակի ընդամենը երկու-երեք տոկոսը: Հնարավոր է, որ կոնցեպտն այսօրվա դրությամբ դեռ հեռու է իրականություն դառնալուց:

 

Իլոն Մասկը ներկայացրել է ստորգետնյա թունելների կոնցեպտը (տեսանյութ)