ԱՄՆ-ում ՉԹՕ-ի տեսքով ուղղաթիռի կոնցեպտ են ներկայացրել (տեսանյութ)

23:39 • 30.04.17

ԱՄՆ-ում հեղափոխական նախագիծ է ներկայացվել օդային ուղևորատար տրանսպորտի ոլորտում՝ «թռչող ափսեների» տեսքով:

Ինչպես ներկայացնում է Business Insider-ը, չհայտնաբերված թռչող օբյեկտի տեսք ունեցող ուղղաթիռը նախատեսված է երկու անձի համար: Ուղևորների համար նախատեսված սրահը շրջապատված է 4.5 մետր լայնությամբ շրջանակով:

Ուղղաթիռը կաշխատի 8 շարժիչի օգնությամբ, որոնք կապահովեն 195 կմ/ժամ արագությունը: Ուղևորները կարող են խցիկ բարձրանալ աստիճանահարթակի միջոցով կամ նստատեղերը կարող են իջեցվել ցած: Ուղղաթիռը կարող է մեկ ժամ թռչել` առանց վերալիցքավորման: Այն համալրված է արտակարգ իրավիճակների համար նախատեսված պարաշյուտով: Նախագիծը դեռ կոնցեպտային է:

ԱՄՆ-ում ՉԹՕ-ի տեսքով ուղղաթիռի կոնցեպտ են ներկայացրել (տեսանյութ)