ԱՄՆ-ում հատուկ անիվ են ստեղծել, որի շնորհիվ ցանկացած հեծանիվ կարող է վերածվել էլեկտրականի (լուսանկարներ, տեսանյութ)
Business Insider-ը ներկայացրել է UrbanX E-Bike անիվը, որը ցանկացած հեծանիվ կարող է վերածել էլեկտրական հեծանիվի:
Այն նախատեսված է դիմացի անիվը փոխարինելու համար, որից հետո հեծանիվը փաստացի համալրվում է էլեկտրական շարժիչով: Այդ շարժիչը տեղադրված է անիվի միջնամասում: Այն 32 կմ/ժամ առավելագույն արագություն է ապահովում:
Հեծանիվը առնաց վերալիցքավորման կարող է 48 կմ տարածություն անցնել: Անիվի տեղադրումը 60 վայրկյան է տևում:
Որքան շատ հեծանվորդը աշխատի ոտնակներով, այնքան շատ տարածություն կանցնի հեծանիվը: Մարտկոցի մակարդակին կարելի է հետևել սմարթֆոնի հատուկ հավելվածով:
Նորարարության արժեքը 299 դոլար է: Այն վաճառքում կհայտնվի ամռանը: 

This device gives any bike an electric motor pic.twitter.com/5sLJoeXP4V
— Business Insider (@businessinsider) April 30, 2017










