SpaceX-ն իրականացրել է իր 10-րդ բարեհաջող վայրէջքը և գաղտնի արբանյակ է ուղարկել տիեզերք
Ամերիկյան SpaceX ընկերությունը հաջողությամբ իրականացրել է իր առաջին ազգային անվտանգության առաքելությունն ԱՄՆ զինված ուժերի համար:
Ինչպես ներկայացնում է Business Insider-ը, այդ առաքելության մասին հայտնի է միայն, որ այն լրտեսական արբանյակ է ուղարկել տիեզերք Falcon 9 հրթիռակրի միջոցով:
Հրթիռակիրն արձակվել է տեղի ժամանակով երկուշաբթի առավոտյան (15:00` երևանյան), որից հետո հրթիռը բարեհաջող կերպով վայրէջք է կատարել Ֆլորիդայի տիեզերակայանում, որտեղից մեկնարկել էր:
Ինչպես նշվում է, սա 10-րդ հաջող վարէջքն էր ընկերության համար և 4-րդ հաջող վայրէջքը Ֆլորիդայի կայանում: Մյուս վայրէջքները տեղի են ունեցել SpaceX-ի Ատլանտյան և Խաղաղ օվկիանոսներումկայանված նավերում:
Տեսանյութը՝այստեղ:










