Կցանկանայի մնալ կառավարությունում, բայց պատրաստ եմ աշխատել նաև ԱԺ-ում. Արման Սահակյան

16:34 • 02.05.17

Եթե իմ քաղաքական թիմը որոշի, որ պիտի մնամ գործադիր մարմնում, կմնամ գործադիրում, իսկ եթե քաղաքական թիմը որոշի, որ պետք է գնամ օրենսդիր մարմին, ուրեմն պատրաստ եմ լինել օրենսդիրում: «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀԿ Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը՝ պատասխանելով հարցին, թե ինքը մնալո՞ւ է գործադիր մարմնում, որպեսզի ԱԺ անցնի ոստիկանապես Վլադիմիր Գասպարյանի փեսան՝ Արթուր Գրիգորյանը:

«Բազմիցս ասել եմ, որ ցանկացած մարդ, եթե զբաղվում է քաղաքականությամբ, ապա պիտի կարողանա նաև լսել իր քաղաքական որոշումները: Եթե քաղաքական թիմը որոշի, որ պիտի մնամ գործադիրում, կմնամ գործադիրում, իսկ եթե քաղաքական թիմը որոշի, որ պետք է գնամ օրենսդիր, ուրեմն պատրաստ եմ լինել օրենսդիրում»,- նշեց Արման Սահակյանը:

Վերջինս խոստովանեց, որ ինքն անձամբ կցանկանար մնալ կառավարությունում, բայց պատրաստ է ստանձնել աշխատանք նաև խորհրդարանում, եթե իր թիմը այդպես որոշի:

Հարցին, թե որքա՞ն գումար եք ծախսել քարոզարշավի վրա, ինչպե՞ս եք պատրաստվում ետ բերել գումարները, Արման Սահակյանը պատասխանեց. «Շատ մարդկանց անուններ քարոզարշավի ընթացքում, ընտրությունների ժամանակ շահարկվեցին, որ որոշակի գումարներ են ծախսել: Մենք ծախսել ենք այնքան գումար, ինչքան հնարավորություն է տվել ՀՀԿ հիմնադրամը, այսինքն՝ դրանք եղել են բուկլետներ, ընդհանուր ծախսեր: Ինչ վերաբերում է կաշառքին, չեք գտնի մեկ մարդ, ով կարող է ապացուցել, թե ընտրակաշառքներով ենք առաջնորդվել»:

Նա նշեց, թե ընտրություններում մոտ 19 հազար ձայն է ստացել իր ընտրատեղամասից ու մնացած բոլոր ռեյտինգային թեկնածուներն իրար հետ վերցրած չեն հավաքել այնքան ձայն, որքան որ ինքը: «19 հազար վստահված անձ եմ ես ունեցել: Նրանք բոլորը, ովքեր ինձ վստահել են, բոլորն էլ իմ վստահված մարդիկ են եղել»,- նշեց նա:

 

Կցանկանայի մնալ կառավարությունում, բայց պատրաստ եմ աշխատել նաև ԱԺ-ում. Արման Սահակյան

Քարոզարշավի ընթացքում ծախսել ենք այնքան գումար, որքան թույլ է տվել ՀՀԿ հիմնադրամը. Արման Սահակյան