Երևանի բնակիչը Արմավիրի մարզում ինքնասպանություն է գործել. հայտնաբերվել է գրություն
Արմավիրի մարզի գյուղերից մեկում մոտ 60 տարեկան տղամարդն ինքնասպանություն է գործել: Նրա մոտ հայտնաբերվել է գրություն, որում ասվում է, որ ինքնասպանության համար պետք չէ ոչ ոքի մեղադրել։
Tert.am-ի հետ զրույցում Tert.am-ի այս տեղեկությունը հաստատեց Ոստիկանության լրատվական ծառայության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը՝ ասելով, որ ոստիկանությունը նման հաղորդում ստացել է:
«Մայիսի 1-ին՝ ժամը 10:45-ին հաղորդում է ստացվել, որ Երասխահուն գյուղի տարածքում գտնվող լճերի պահակակետում 1959 թվականին ծնված Վ.Մ.-ն կախվել է: Պարզվել է, որ նույն օրն առավոտյան 8-ի սահմաններում նշված տարածքում տղամարդն ինքնասպանություն է գործել՝ ծառից մետաղալարով կախվելու միջոցով»,-ասաց Ջանոյանը:
Ոստիկանությունից հայտնեցին, որ կատարվում է քննություն:
Երասխահունի համայնքապետ Արմեն Ավետիսյանն էլ Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ Վ.Մ.-ն Երևան քաղաքի բնակիչ է եղել. «Նա Երևանից էր, լճերի տարածքում էր ապրում, հավանաբար ձուկ էր բռնում, խեցգետին և այլն»:










