Ադրբեջանում ցեխային հրաբուխ է ժայթքել
Մայիսի 2-ին Բաքվից 15 կմ դեպի հարավ-արևելք՝ Կասպից ծովի ափին, տեղի է ունեցել Լոկբատան ցեխային հրաբխի ժայթքումը:
Ինչպես նշում է ԱՊԱ գործակալությունը՝ Էկոլոգիայի և բնական ռեսուրսների նախարարությանը հղումով, ժայթքումը տեղի է ունեցել նավթաարդյունահանման տարածքում՝ տեղի ժամանակով 08:00-ին:
Աղբյուրը մանրամասնում է, որ այժմ դեպքի վայրում աշխատում է օպերատիվ խումբը:










