Կոլումբիայում 8 զինծառայող է մահացել ավիաաղետի հետևանքով

06:09 • 02.05.17

Երեքշաբթի օրը Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանտոսը հայտնել է ինքնաթիռի կործանման հետևանքով ութ զինծառայողի մահվան մասին, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:


«Մեր ցավակցությունները զոհերի ընտանիքներին, ովքեր մահացան Կունդինամարկայում տեղի ունեցած ավիավթարի ժամանակ», - հայտնել է երկրի նախագահը:


Cessna Caravan կոչվող ռազմական ինքնաթիռը կործանվել է մայրաքաղաք Բոգոտայից ոչ շատ հեռու ընկած հյուսիսային շրջանում, սակայն վթարի հստակ պատճառներն առայժմ ճշտվում են: