Սիրիական Թաբկան ամբողջովին ազատագրվել է ԻՊ-ի ահաբեկիչներից. Rudaw

16:21 • 02.05.17

Սիրիական Թաբկան, որը գտնվում է Ռաքքայից քիչ արևմուտք, ամբողջովին ազատագրվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններից, այս մասին հայտնում է քրդական Rudaw կայքը: 

«Սիրիայի դեմոկրատական ուժեր» խմբավորմանը, որի կազմում կռվում են ընդդիմադիր քուրդ և արաբ մարտիկներ, հաջողվել է ամբողջությամբ դուրս շպրտել իսլամիստներին Թաբկայի բոլոր թաղամասերից:

Կայքը նշում է, որ Եփրատի ափին գտնվող Թաբկան ռազմավարական նշանակություն ունի ԻՊ-ի դեմ կռվող բոլոր ուժերի համար:

Ռաքքայից 40 կմ, իսկ Հալեպից 100 կմ հեռավորության վրա գտնվող բնակավայրն ունեցել է մոտ 80.000 բնակչություն: