Առնվազն 3 ոստիկան է զոհվել Կահիրեում տեղի ունեցած զինված հարձակման հետևանքով

06:51 • 02.05.17

Առնվազն երեք ոստիկան է զոհվել Եգիպտոսում և հինգը վիրավորվել՝ Կահիրեում կատարված զինված հարձակման է ժամանակ: Նման տվյալներ է հայտնել Եգիպտոսի ՆԳՆ-ն՝ ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ:


Ըստ գործակալության՝ անհայտ զինված անձինք երկու ավտոմեքենաներից կրակ են բացել անվտանգության ուժերի ուղղությամբ՝ Մադինաթ Նասր հյուսիսարևելյան քաղաքում: Զոհվածները երկու սպաներ են և մեկ ժամկետային զինծառայող:


Հարձակումը կատարվել է տեղական ժամանակով կեսգիշերին: Ներկայումս, իրավապահները փնտրում են հարձակվողներին: