Երևանի Ավետ Ավետիսյան փողոցի բարձրահարկում բռնկված հրդեհը մարվել է (թարմացված, տեսանյութ)

13:35 • 02.05.17

13.59

ԱԻՆ-ից հայտնում են, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 13:36-ին, մարվել՝ 13:57-ին:


13.35

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն մայիսի 2-ին, ժամը 13:01-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Ավետ Ավետիսյան փողոցի թիվ 76 շենքի 14-րդ հարկի բնակարաններից մեկում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: 

Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Դեպքի վայր է մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը, չորս մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք:

ԱԻՆ կայքը հայտնում է, որ կտրվի լրացուցիչ տեղեկություն: