Իսրայելի ռազմաօդային ուժերը ցուցադրել են 5-րդ սերնդի F-35 կործանիչ-ռմբակոծիչները (լուսանկարներ, տեսանյութեր)
Իսրայելի զինվորականները պետության կազմավորման 69-ամյակի առթիվ անցկացված շքերթի ժամանակ ցուցադրել են նորագույն՝ հինգերորդ սերնդի F-35 կործանիչ-ռմբակոծիչները, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Բազմաթիրախային կործանիչները, որոնք ստեղծվել են «ստելս» տեխնոլոգիայով, անցել են միջերկրածովյան ափով, որտեղ Թել Ավիվի առափնյա շրջանից այն կարողացել են տեսնել հազարավոր իսրայելցիներ և զբոսաշրջիկներ: Շքերթին նաև մասնակցել են նախորդ սերնդի F-16 և F-15 կործանիչները, որոնք կազմում են երկրի ռազմաօդային ուժերի հիմքը:
Իսրայելն ԱՄՆ-ից արդեն ստացել է հինգ հատ F-35՝ պատվիրված 50-ից: Այն Մերձավոր Արևելքի միակ երկիրն է, որն ունի հինգերորդ սերնդի կործանիչներ: Իսրայելական ռազմաօդային ուժերում կործանիչները ստացել են «Ադիր» անվանումը, որը թարգմանաբար նշանակում է «հզոր»:
Դրանք նախատեսվում է մարտական կիրառման համար պատրաստության վիճակի բերել 2017 թվականի վերջին:











שלושה אדירים חוצים את שמי ירושלים.
— Ariel Kahana (@arik3000) May 2, 2017
F-35 over Jerusalem on Israel Independence Day pic.twitter.com/txhRjg3j6I










