Ճերմակազգեստ Քիմ Քարդաշյանը՝ Կոստյումի ինստիտուտի պարահանդեսին (լուսանկարներ)
Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում կայացել է արևմտյան աստղերի կողմից ամենասպասված ու սիրված միջոցառումներից մեկը՝ Կոստյումի ինստիտուտի պարահանդեսը, որին ներկա են եղել ամերիկյան շոու բիզնեսի, Հոլիվուդի ու մոդելային ասպարեզի ամենաճանաչված դեմքերը:
Ինչպես նշում է Tatler-ը, Կոստյումի ինստիտուտի պարահանդեսին որպես հյուր մասնակցել է Keeping Up With the Kardashians իրապատում շոուի աստղ Քիմ Քարդաշյանը, որն այս առիթի համար ընտրել է բավականին զուսպ հագուստ՝ նախընտրելով այս անգամ ի ցույց չդնել Instagram-ում մեծ աղմուկ բարձրացրած գայթակղիչ մարմնաձևերը:
Աղբյուրը նկատում է, որ առանց ամուսնու՝ ռեփեր Քանյե Ուեսթի ներկայացած աստղը ոճային տեսք է ունեցել կարմիր գորգին:
















