22 երեխա, 59 թոռ. Իտալիայում մահացել է երկրի ամենաբազմազավակ կինը

16:59 • 02.05.17

Իտալական Կամպանիայում մահացել է երկրում բազմազավակության ազգային ռեկորդ սահմանած Աննա Կառուզոն:

Ինչպես նշում է italia-ru.com կայքը, կինն առաջին անգամ մայրացել է 18 տարեկանում, մինչդեռ նրա վերջին՝ 22-րդ երեխան լույս աշխարհ է եկել, երբ նա 48 տարեկան էր:

Աղբյուրը մանրամասնում է, որ 82 տարեկանում կյանքից հեռացած իտալուհին ուներ 59 թոռ ու 35 ծոռ:

Նշվում է, որ կենդանության օրոք կինը մասնակցել է եվրոպական տարբեր հեռուստաալիքներով հեռարձակվող  հաղորդումների, հեռուստաշոուների՝ կիսվելով իր արտառոց կենսափորձով: