Մարմարա ծովի առափնյա հատվածը նարնջագույն է դարձել (լուսանկար)

16:30 • 02.05.17

Մարմարա ծովը միկրոօրգանիզմների ակտիվացմամբ պայմանավորված բնական ֆենոմենի պատճառով մասամբ նարնջագույն է դարձել:

Ինչպես նշում է dailysabah.com կայքը, ջրի գունափոխումն առավել նկատելի է թուրքական Թեքիրդաղի առափնյա հատվածում: Աղբյուրը մանրամասնում է, որ ջրի գույնը փոխած պլանկտոնը հնարավոր չէ տեսնել անզեն աչքով, քանի որ դա միաբջիջ օրգանիզմների խումբ է:

Գիտնականների համաձայն՝ միկրոօրգանիզմների այս տեսակն ակտիվանում է գարնանը:

Մասնագետները տեղի բնակիչներին կոչ են արել չանհանգստանալ ու ցրել գունափոխման՝ վտանգավոր լինելու մասին բոլոր կասկածները: