Գյումրիում վրաերթի ենթարկված տղամարդը օրեր անց հիվանդանոցում մահացել է
Գյումրիում ապրիլի 20-ին, վրաերթի ենթարկված տղամարդը հիվանդանոցում մահացել է։
Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։
Հիշեցնենք, որ ապրիլի 20-ին, ժամը 20.05-ի սահմաններում, «Մերսեդես Ե-320» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գյումրիի Մուշ թաղամասի թիվ 42 հասցեի դիմաց վրաերթի էր ենթարկել 1958 թ. ծնված Հմայակ Դավթյանին, որին շտապօգնության խումբը տեղափոխել էր հիվանդանոց:
Ապրիլի 30-ին, ժամը 8-ի սահմաններում, Հ. Դավթյանը հիվանդանոցում մահացել է: Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:










