Տեխասում, Արկանզասում և Միսուրիում ուժեղ փոթորիկների և պտտահողմերի հետևանքով 18 մարդ է մահացել (լուսանկարներ)
Առնվազն 18 մարդ է մահացել, մոտ 50-ը տուժել ամերիկյան Տեխաս, Արկանզաս և Միսուրի նահանգներում գրանցված ուժեղ փոթորիկների, պտտահողմերի, ջրհեղեղների հետևանքով, հայտնում է The Weather Channel-ը:
Իշխանությունների համաձայն՝ երեք նահանգներում կատաղի փոթորիկներն իրենց հետևից թողել են շրջված ավտոմեքենաներ, տապալված ծառեր և ավերված տներ:
Շաբաթ օրը Տեխասում գրանցվել է յոթ պտտահողմ:
Հաղորդվում է, որ Ազգային օդերևութաբանական ծառայությունը պտտահողմի մասին նախազգուշացումներ է տարածել Ալաբամայի հարավարևելյան և Ջորջիայի կենտրոնական հատվածների բնակիչների համար՝ խորհուրդ տալով նրանց ապաստան գտնել:
Ջրհեղեղի մասին նախազգուշացումներ են արվել Արկանզասում, Միսիսիպիում և Լուիզիանայում։





















