Տորոնտոյի ֆինանսական թաղամասում ուժեղ պայթյուն է տեղի ունեցել (լուսանկարներ, տեսանյութեր)

09:43 • 02.05.17

Ուժեղ պայթյուն է տեղի ունեցել Կանադայում՝ Տորոնտոյի ֆինանսական թաղամասում: Քաղաքի ամենածանրաբեռնված փողոցներից մեկում տեղի ունեցած միջադեպը խախտել է ավտոմեքենաների երթևեկությունն ու մետրոպոլիտենի աշխատանքը, հայտնում է Associated Press-ը:


Պայթյունը տեղի է ունեցել թաղամասում, որտեղ գտնվում են Տորոնտոյի հինգ գլխավոր բանկերի գրասենյակները:


Հրշեջների տվյալներով՝ այրվել են ստորգետնյա տրանսֆորմատորները: Հրդեհման պատճառը պարզվում է:


Ոստիկանության տվյալներով՝ միջադեպը կապված չէ ահաբեկչության հետ: Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել: