Ուշիի ոլորաններում բեռնատար է կողաշրջվել. վարորդը մահացել է

16:01 • 02.05.17

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ ժամը 14.23-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ուշիի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Shamshyan.com կայքը հայտնում է, որ Volvo բեռնատար մակնիշի 142 ԼP 61 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Ուշիի ոլորաններում, դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և մասամբ կողաշրջվել։ Վթարի հետևանքով վարորդը՝ 51-ամյա Սեյրան Պապյանը, տեղում մահացել է։