Լեռնապար գյուղի լեռան մոտակայքում քաղաքացի է մոլորվել. ԱԻՆ փրկարարները գտել են նրան
Մայիսի 3-ին, ժամը 03:08-ին ՀՀ ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ քաղաքացին մոլորվել է Արագածոտնի մարզի Լեռնապար գյուղի լեռան մոտակայքում և մթության պատճառով չի կարողանում գտնել վերադարձի ճանապարհը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Գ. Փ.-ն ընկերոջ հետ մեկնել է Հարթավան գյուղի անասնագոմեր:
Փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ Հարթավան գյուղի ավտոճանապարհին գտել են Գ. Փ.-ին, այնուհետև ոստիկանության աշխատակիցները քաղաքացուն տեղափոխել են ոստիկանության Ապարանի բաժին:










