Ավտովթար Երևանի Շիրազի փողոցում՝ «Շանթ» գործարանի մոտակայքում. կան տուժածներ

02:07 • 03.05.17

Մայիսի 2-ին, ժամը 23:11-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շիրազի փողոցում՝ «Շանթ» գործարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:

 

Պարզվել է, որ Հասրաթյան փողոցում` զորամասի մոտակայքում, բախվել են «ВАЗ 2107» մակնիշի 96 MS 666 (վարորդ՝ 1978 թ. ծնված Մ. Ղ.) և «Toyota Camry» մակնիշի Н564ОУ777 պետհամարանիշով (վարորդ՝ 1979 թ. ծնված Ս. Ս.) ավտոմեքենաները:

 

Մ. Ղ.-ը, նույն ավտոմեքենայի ուղևորը և Ս. Ս.-ը հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ, որտեղ վերջին երկուսը հրաժարվել են բուժօգնությունից, իսկ Մ. Ղ.-ի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության: