Իրաք-Սիրիա սահմանին շուրջ 4 տասնյակ փախստական է մահացել Իսլամական պետության հարձակման հետևանքով
37 մարդ է մահացել և ևս 30-ը վիրավորվել են Իրաք-Սիրիա սահմանին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հարձակման հետևանքով, հաղորդում է CBC լրատվական գործակալությունը:
Հարձակման պահին սահմանակետում են եղել փախստականներ, հիմնականում Իրաքից և Սիրիայից տեղահանված մարդիկ, ովքեր ուղևորվում էին դեպի արևելյան Ալ-Հասաքա քաղաքում գտնվող փախստականների ճամբար:
Սահմանակետը վերահսկվում էր Սիրիական ընդդիմադիր ուժերի կողմից, որոնք կազմված են քրդական ազգային ինքնապաշտպանական ջոկատներից:










