Իտալական Տոլֆա քաղաքը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Հռոմի հայ համայնքի Assoarmeni ասոցացիայի առաջարկությամբ՝ իտալական Տոլֆա քաղաքի համայնքների խորհուրդը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:
Քաղաքապետ Լուիջի Լանդին հայտնել է, որ Տոլֆան միշտ հարգել է հայերի դժբախտ ճակատագրի մասին հիշատակը։
Հռոմից ոչ հեռու գտնվող այդ փոքրիկ քաղաքում ապրող հայերը շնորհակալություն են հայտնել պատմական ճշմարտության ճանաչման հարցում քաղաքային իշխանությունների դրսևորած մարդասիրության համար, որից հետո քաղաքի այգում օծվել է խաչքար:










