Քլինթոնը ծաղրել է Թրամփի «Twitter-յան դիվանագիտությունը»
ԱՄՆ նախկին պետքարտուղար և նախկին նախագահի թեկնածու, սենատոր Հիլարի Քլինթոնը ծաղրել է Դոնալդ Թրամփի «Twitter-յան դիվանագիտությունը»: Այդ մասին Քլինթոնը հայտարարել է CNN-ին տված հարցազրույցում՝ ըստ Politico-ի հաղորդման:
Քլինթոնը գտնում է, որ Հյուսիսային Կորեայի հարցում երկխոսությունն է անհրաժեշտ, այլ ոչ թե հաղորդագրությունները Twitter-ում:
«Բանակցությունները ծայրահեղ կարևոր են, բայց դրանք պետք է լինեն ավելի լայն ռազմավարության մի մասը, այլ ոչ թե պարզապես առավոտյան թվիթներ՝ «Հե՜յ, եկեք հավաքվենք միասին, եկեք տեսնենք, կարող ենք գործ բռնել միասին, և եթե կարող ենք, ապա ինչ համաձայնության կարող ենք գալ», - ասել է ԱՄՆ նախկին պետքարտուղարը:
Ըստ նրա, նման ռազմավարությունը չի աշխատում: Քլինթոնը նաև նախազգուշացրել է, որ ԿԺԴՀ իշխանությունները միշտ ցանկացել են ԱՄՆ-ին բերել երկխոսության, որ բարելավեն իրենց դիրքերը համաշխարհային բեմում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ, Թրամփը հայտարարել էր իր պատրաստակամությունը`հանդիպելու ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ:










