Մակեդոնիայի խորհրդարանում պայթուցիկ սարք է հայտնաբերվել. լրատվամիջոցներ

09:21 • 03.05.17

Մակեդոնիայի խորհրդարանի շենքում հայտնաբերվել է ինքնաշեն պայթուցիկ սարք, որն իրավապահներն արդեն վնասազերծել են: Այս մասին հաղորդում է gazeta.ru-ն՝ մակեդոնական լրատվամիջոցներին հղումով:

Հայտնի է, որ խորհրդարանի անվտանգության ծառայության պետը ոստիկանությանը տեղեկացրել է շենքի առաջին հարկի միջանցքում պայթուցիկ սարք հայտնաբերելու մասին:

Աղբյուրը մանրամասնում է, որ խոսքը վերաբերում է կրակայրիչների լիցքավորման համար նախատեսված մեծ գազի բալոնին ամրացված հրավառելիքին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ ապրիլի 27-ին, Մակեդոնիայում ամբոխը ներխուժել էր երկրի խորհրդարան ու ծեծի ենթարկել ընդդիմության առաջնորդին: