ԱՄՆ-ում Mars և Snickers-ի գործարանում խոշոր հրդեհ է բռնկվել. աղբյուր

03:38 • 03.05.17

ԱՄՆ Տեխաս նահանգի Mars Inc կոչվող հրուշակեղենի գործարանում խոշոր հրդեհ է բռնկվել, հայտնում է NBC ամերիկյան հեռուստաալիքը:


Ուեյքո քաղաքում գտնվող գործարանում աշխատում են հարյուրավոր մարդիկ, որոնց բոլորին տարհանել են տարածքից:

Ըստ նախնական տվյալների, ամբողջովին այրվել են բեռնատար մեքենաները, որոնք տեղափոխում էին մեծ քանակությամբ Մարս և Սնիկերս տեսակի շոկոլադե սալիկներ:

Բռնկված հրդեհի պատճառներն առայժմ պարզվում են: Նշվում է, որ այս գործարանն է սպասարկում ողջ հարավային նահանգի խանութներն ու կրպակները: