Մեծ Բրիտանիայի խորհրդարանը ցրվել է արտահերթ ընտրությունների նախաշեմին

08:59 • 03.05.17

Մեծ Բրիտանիայում արտահերթ ընտրությունների նախաշեմին խորհրդարանը ցրվել է, ինչի մասին ասվում է Միացյալ Թագավորության բարձրագույն օրենսդիր մարմնի պաշտոնական կայքում:

«Ընտրությունները նշանակվել են հունիսի 8-ին, համապատասխանաբար՝ խորհրդարանը պետք է ցրվի չորեքշաբթի՝ մայիսի 3-ին՝ ժամը 00:01-ին (տեղի  ժամանակով-Tert.am)»,-ասվում է կայքում զետեղված հայտարարությունում:

Հայտնի է, որ երկրի վարչապետ Թերեզա Մեյն այսօր կհանդիպի թագուհի Էլիզաբեթ 2-րդին: Նշվում է, որ հանդիպումը կրելու է զուտ ձևական բնույթ. վարչապետն ու միապետը պետք է համաձայնեցնեն խորհրդարանի ցրման գործընթացը:

Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայում արտահերթ խորհրդարանական ընտրությունները կայանալու են ընթացիկ տարվա հունիսի 8-ին: