Արքայազն Ուիլյամը տաբլոիդներից 1,6 միլիոն դոլար է պահանջել կնոջ թոփլես լուսանկարը հրապարակելու համար
Բրիտանական թագավորական ընտանիքը երկու ֆրանսիական տաբլոիդներից պահանջել է 1,6 միլիոն եվրոյի փոխհատուցում՝ արքայազն Ուիլյամի կնոջ՝ Քեյթի թոփլես լուսանկարները հրապարակելու համար, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Այդ մասին Ֆրանսիայում անձնական կյանքի իրավունքի խախտման մասին հայցի քննության ժամանակ պատմել է մեղադրյալների փաստաբանը:
Ֆրանսիական Closer տաբլոիդը և La Provence թերթը 2012 թվականի սեպտեմբերին հրապարակել էին լուսանկարներ, որոնցում Քեմբրիջի դքսուհին երևում է մերկ կրծքով՝ լողավազանի մոտ: Լուսանկարներն արվել են Ֆրանսիայի ամրոցներից մեկում Քեմբրիջի դուքսի և դքսուհու հանգստի ժամանակ:
Հրապարակումները զանգվածային վրդովմունք են առաջացրել Բրիտանիայում, բրիտանական ԶԼՄ-ները սկզբունքորեն հրաժարվել են դրանք հրապարակել:
Թագավորական ընտանիքը նույնպես վրդովվել է լուսանկարների հրապարակումից և դատարան բողոք ներկայացրել:










