Թիլերսոնը Թրամփի և Պուտինի միջև հեռախոսազրույցը շատ կառուցողական է անվանել
ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի միջև հեռախոսային խոսակցությունը կոչել է շատ կառուցողական:
«Դա շատ կառուցողական զանգ էր նախագահների միջև. շատ դրական զրույց և հանգամանալից մտքերի փոխանակություն: Եկեք տեսնենք, թե ինչ է տեղի ունենալու...», - ասել է ԱՄՆ-ի պետդեպարտամենտի ղեկավարը:
Ինչպես տեղեկացնում է Կրեմլի մամուլի ծառայությունը, Պուտինը և Թրամփը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են մի շարք արդիական հարցեր համագործակցության շուրջ, այդ թվում՝ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների ահաբեկչության դեմ պայքարի, սիրիական ճգնաժամի, Հյուսիսային Կորեայի իրավիճակի և այլնի վերաբերյալ:










