Թուրքիայում ընկել է «Ազատ անկում» ատրակցիոնը, որի մեջ այդ պահին եղել է 17 մարդ (տեսանյութ)

15:54 • 07.05.17

Թուրքական Կոնյա քաղաքի զվարճանքների այգում «Ազատ անկում» ատրակցիոնի վրա ընկել է մարդկանցով գոնդոլան, հայտնում է ntv.ru-ն՝ վկայակոչելով տեղական ԶԼՄ-ներին:


Լուրջ վնասվածքներ է ստացել մոտ 10 մարդ: Վիրավորները հոսպիտալացվել են:


Նշվում է, որ պոկվել են պարանները, որոնք պետք է պահեն գոնդոլան: Գոնդոլայի մեջ դեպքի ժամանակ եղել է 17 մարդ:


Մեխանիզմը բարձրացրել է մարդկանց 25 մետրով և գրեթե իջեցրել ներքև, սակայն երկու մետր բարձրության վրա պոկվել է պարանը, ինչի հետևանքով գոնդոլան ընկել է ներքև և հարվածել մետաղական հարթակին:



Դեպքի վայրում աշխատում է ոստիկանությունը, պարզվում են դեպքի հանգամանքները: