Հայ-ադրբեջանական սահմանին հակառակորդի բացած կրակի հետևանքով որևէ տուժած չկա. ՊՆ խոսնակ

23:28 • 07.05.17

Այսօր հակառակորդը ժամը 22։00-ի սահմաններում Տավուշի մարզի սահմանի վրա կրակ է բացել մի քանի հատվածներում։ 

Այս մասին գրել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ Facebook կայքի իր էջում։

«Կրակել են տարբեր հրաձգային զենքերից, պատասխան կրակից հետո կրակը դադարեցվել է, որևէ տուժած չկա։ Այս պահին իրավիճակը հանգիստ է»,-գրել է նա։