Տարեց ֆրանսիացին քվեարկել է նախագահական ընտրություններում և մահացել
Ֆրանսիայի Դրավեյ քաղաքի ընտրատեղամասերից մեկը փակվել է բնակիչներից մեկի մահից հետո:
Ինչպես հաղորդում է Gazeta.ru-ն` վկայակոչելով ֆրանսիական աղբյուրը, 89-ամյա ֆրանսիացին հասցրել է քվեաթերթիկը գցել քվեարկության տուփի մեջ, ինչից հետո ցավ է զգացել կրծքավանդակում և ուշագնաց է եղել:
Դեպքի վայր ժամանած բժիշկներն արձանագրել նրա մահը, որը վրա է հասել սրտի կաթվածից:
Ինչպես օրեր առաջ հաղորդվում էր, Ֆրանսիայի նախագահի թեկնածու Էմանուել Մակրոնի աջակցության հանրահավաքի ժամանակ իրեն վատ զգալուց հետո մահացել է սոցիալիստ պատգամավոր Քոլին Էրելը:










