Հնդկաստանը մտադիր է 15 տարում ամբողջությամբ անցնել էլեկտրամեքենաների օգտագործմանը

21:00 • 07.05.17

Հնդկաստանում էլեկտրամեքենաների անցնելու ծրագիր է մշակվում: Lenta.ru-ի փոխանցմամբ` նախագիծը մշակում է Հնդկաստանի Վերափոխման ազգային ինստիտուտը, որը գլխավորում է երկրի վարչապետ Նարենդրա Մոդին:

Փաստաթղթում 15-ամյա ծրագիր է ներկայացվել, որի իրագործումը պետք է սկսվի արդեն այս տարի: Ծրագրով նախատեսվում է սովորական ավտոմեքենաներից ամբողջությամբ հրաժարվել 2032-ին:

Ի լրումն այլ ծրագրերի, նախագիծն առաջարկում է նվազեցնել հարկերն ու վարկավորման տոկոսադրույքները էլեկտրամեքենա ձեռք բերելու և վճարել տաքսի ծառայությունների էլեկտրաէներգիայի վարձը, սահմանափակել ածխաջրածնային վառելիքով աշխատող մեքենաների առևտուրը:

Նախագծի համաձայն` 2018-ին Հնդկաստանում պետք է շահագործման հանձնվի մարտկոցների պետական գործարանն ու մարտկոցների փոխանակման կետեր բացվեն:

 

Հնդկաստանը մտադիր է 15 տարում ամբողջությամբ անցնել էլեկտրամեքենաների օգտագործմանը