Աշխարհի «ամենաանպետք» օդանավակայանում առաջին անգամ ինքնաթիռ է վայրէջք կատարել

11:32 • 07.05.17

Սուրբ Հեղինե կղզու օդանավակայանում կառուցումից ի վեր առաջին անգամ ինքնաթիռ է վայրէջք կատարել, գրում է The Times-ը՝ նկատելով,  որ լրատվամիջոցներն այդ օդանավակայանն աշխարհում «ամենաանպետքն» են որակել:


Աղբյուրը մանրամասնում է, որ թեև օդանավակայանի կառուցման վրա մոտ 370 մլն դոլար է ծախսվել, սակայն այն 1 տարի շարունակ ոչ մի ինքնաթիռի չի ընդունել կամ ճանապարհել:

Նշվում է, որ օդանավակայանը կառուցված է զառիթափի մոտ, ուստի՝ այնտեղ միշտ ուժեղ քամի է փչում, ինչն էլ, իր հերթին, դժվարացնում է օդանավերի վայրէջքը:

Հայտնի է, որ առաջին անգամ վայրէջք կատարած օդանավը, որում կար 60 ուղևոր, թռչում էր Հարավային Աֆրիկայից:

Տեղի իշխանությունները լիահույս են, որ այս չվերթի ընդունումից հետո օդանավակայանը կսկսի ավելի հաճախ օգտագործվել: