Femen-ի ակտիվիստները Լը Պենի դեմ ուղղված ակցիա են անցկացրել (լուսանկարներ)
Femen շարժման ակտիվիստները բողոքի ակցիա են անցկացրել Ֆրանսիայի նախագահի պաշտոնի հավակնորդ Մարին Լը Պենի դեմ, հայտնում է gazeta.ru-ն:
Աղբյուրը մանրամասնում է, որ 5 կիսամերկ կին ընտրատեղամասերից մեկի մոտ բացել են մեծ պաստառ՝ հետևյալ գրությամբ. «Մարինը՝ իշխանության ղեկին, Մարիաննան՝ հուսահատության մեջ»:
Հայտնի է, որ Մարիաննան Ֆրանսիայի խորհրդանիշն է ու «Ազատություն, հավասարություն, եղբայրություն» ազգային կարգախոսի մարմնավորումը:
Նշվում է, որ պաստառը բացվել է այն ընտրատեղամասի մոտ, որտեղ պետք է քվերակելու գար Լը Պենը:
Ավելի ուշ ակցիայի մասնակիցները ձերբակալվել են:
Հավելենք, որ Ֆրանսիայում տեղի ժամանակով 08:00-ին բացվել են նախագահական ընտրությունների 2-րդ փուլի համար ընտրատեղամասերը:
Երկրի ղեկավարի պաշտոնին են հավակնում «Առա՛ջ» շարժման առաջնորդ Էմանուել Մակրոնն ու «Ազգային ճակատ» կուսակցության նախագահ Մարին Լը Պենը:
Մակրոնն ընտրությունների առաջին փուլում հավաքել էր ձայների 24.01%-ը, իսկ Լը Պենը՝ 21.3%-ը:
Ավելի վաղ անցկացված սոցհարցումների արդյունքները վկայում են, որ 2-րդ փուլում ֆրանսիացիների 60%-ից ավելի պատրաստվում է քվերակել հօգուտ Մակրոնի:













