Փողային նվագախմբերի մասնակցությամբ հանդիսավոր քայլ-շքերթ՝  Մայիսյան եռատոնին ընդառաջ

17:34 • 07.05.17

 

 

Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ մայիսյան հաղթանակների տոներին ընդառաջ մայրաքաղաքում կազմակերպվել է քայլ-շքերթ՝ փողային նվագախմբերի մասնակցությամբ: Երևանցիներն ու մայրաքաղաքի հյուրերը հնարավորություն են ունեցել ունկնդրելու ինչպես երևանյան, այնպես էլ հանրածանոթ ու սիրված այլ մեղեդիներ:

Ինչպես հայտնում են քաղաքապետարանից, շքերթի մեկնարկը տրվել է Մատենադարանից, որն անցնելով մայրաքաղաքի փողոցներով՝ հասել է Ազատության հրապարակ, որտեղ և կայացել է ամփոփիչ համերգը: Միջոցառմանը մասնակցել են փողային նվագախմբեր ինչպես մայրաքաղաքից, այնպես էլ Հայաստանի այլ քաղաքներից: