Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Արցախ

16:12 • 07.05.17

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Արցախի Հանրապետություն:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Նախագահը մայիսի 8-9-ը մասնակցելու է Հաղթանակի տոնի, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի կազմավորման և Շուշիի ազատագրման 25-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին: