Առողջական խնդիրներ, որոնց մասին կարող է հուշել լեզվի գույնը

23:20 • 07.05.17

Մարդու լեզուն կարող է որոշակի տեղեկություն հաղորդել նրա առողջական վիճակի մասին: Լեզվի օգնությամբ հիվանդությունների ախտորոշման ամբողջական համակարգ կա` ըստ տեսքի, չափի, գույնի և կառուցվածքի:

Այս մասին գրում է AdMe.ru-ն` ներկայացնելով այն խնդիրները, որոնց մասին հուշում է լեզվի գույնը: Իհարկե, խոսքը չի վերաբերում սննդի կամ խմիչքի հետևանքով ի հայտ եկող գունավորմանը, այլ լեզվի մշտական ամենօրյա երանգին:

 

1.    Բաց վարդագույնը լեզվի նորմալ գույնն է:

 

2.    Կարմիր գույնը հուշում է օրգանիզմում բորբոքային գործընթացի մասին:

 

3.    Վառ կարմիրը մատնանշում է սրտի հետ կապված խնդիրը կամ արյան հիվանդությունը:

 

4.    Դեղին գույնը հուշում է ստամոքսի և լյարդի խանգարման մասին:

 

5.    Մանուշակագույնը թոքերի և սրտի հիվանդության մասին է խոսում:

 

6.    Կապույտ գույնը երիկամների հիվանդության նշան է:

 

7.    Գունատությունն առաջանում է թերսնուցման, ավիտամիոզի դեպքում:

 

8.    Լեզվի սպիտակ գույնը կարող է ջրազրկման, հարբուխի և սնկային վարակի նշան լինել:

 

9.    Մոխրագույնը հուշում է աղեստամոքսային համակարգի խանգարման մասին:

 

 

 

 

 

 

Առողջական խնդիրներ, որոնց մասին կարող է հուշել լեզվի գույնը