Արցախում զինվորական ավտոմեքենան ընկել է ջրամբարը, 3 զինվոր ջրահեղձ է եղել. Shamshyan.com
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ մայիսի 8-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արցախի Հանրապետությունում:
Դեռևս անհայտ հանգամանքներում, Մատաղիսի զորամասի հարևանությամբ գտնվող ջրամբարն է ընկել Վիլիս մակնիշի ավտոմեքենան:
Դժբախտաբար, վարորդն ու 2 ուղևորները ջրահեղձ են եղել: Ջրահեղծ եղածներից 2-ի դիերը ժամը 20:00-ի դրությամբ դուրս են բերվել, մեկի որոնողական աշխատանքները շարունակվում են:
Արցախի հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը Tert.am-ի հետ զրույցում հայտնեց, որ առաջիկայում հանդես կգան հայտարարությամբ՝ նշելով, որ դեպի հանգամանքները դեռ հստակ չեն:










