Չինաստանում ստեղծել են ծրագիր՝ զինվորների հեռախոսներից տեղեկատվության արտահոսքերը կանխելու համար
Չինացի զինվորականները մշակում են բջջային հեռախոսներին հետևելու հատուկ ծրագիր, որն ավտոմատ կերպով կտեղեկացնի իշխանություններին, եթե զինծառայողը գաղտնի տեղեկատվություն հաղորդելիս լինի, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով չինական ԶԼՄ-ներին:
Ծրագիրը կարելի է տեղադրել և հեռացնել հեռակա կարգով, դրա օգնությամբ կարելի է արգելել որոշակի կայքեր մուտք գործելը, սահմանափակումներ դնել օգտագործման ժամերի վրա և հետևել որոշակի բառերի:
Ծրագիրն ավտոմատ կերպով հաղորդագրություններ կարող է ուղարկել, եթե գրանցի համացանցի օգտագործման հաստատված կանոնների խախտում:
Բացի այդ, ծրագիրը թույլ է տալիս հետևել յուրաքանչյուր օգտատիրոջ հեռախոսահամարին:
Այժմ այս ծրագիրը գտնվում է թեստավորման փուլում:
Նշվում է, որ ծրագրի գլխավոր նպատակներից մեկը գաղտնի տեղեկատվության արտահոսքի վտանգների հետ կապված հարցի լուծումն է:










