Վթար Արմավիր-Գյումրի ավտոճանապարհին. մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել արգելապատնեշին

06:49 • 08.05.17

Մայիսի 7-ին, ժամը 20:19-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիր-Գյումրի ավտոճանապարհին` 1-ին կամրջին, ավտոմեքենան կողաշրջվել և այրվում է: 

 

Պարզվել է, որ Հ-17 միջհամայնքային ավտոճանապարհի Արմավիր-Գյումրի հատվածի 3-րդ կմ-ին «Nissan March» մակնիշի 35 AG 065 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Կ. Հ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի արգելապատնեշին. հրդեհի նշաններ չեն հայտնաբերվել, տուժածներ չկան:

 

«Nissan March» մակնիշի ավտոմեքենան երթևեկելի հատված դուրս բերելու ընթացքում ճանապարհի նույն հատվածում բախվել են «Porsche Cayenne» մակնիշի 96 VU 969 (վարորդ՝ Ա. Մ.), «LADA 21014» մակնիշի 34 TM 231 (վարորդ՝ Հ. Խ.) և «ВАЗ 2101» մակնիշի 31 US 564 (վարորդ՝ Դ. Ի.) պետհամարանիշերով ավտոմեքենաները: