Երևանի Բաղրամյան փողոցի 2-րդ նրբանցքում հրդեհ է բռնկվել. ԱԻՆ
03:39 • 08.05.17
Մայիսի 7-ին, ժամը 21:12-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բաղրամյան 2-րդ նրբանցքում ՝ թիվ 8 պոլիկլինիկաի մոտակայքում այրվում է ծառ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Այգեձոր փողոցի տներից մեկի բակում:
Այրվել է մեկ ծառ՝ մասամբ, գիրք (մոտ 100 հատ), կուտակած վառելափայտ (1,5 գմ) և հարևանությամբ գտնվող չբնակեցված տան տանիքի փայտե կառուցատարրերը՝ 0,4 գմ:
Placeholder










