Մեծ Բրիտանիայի վարչապետն ու արտգործնախարարը ջերմորեն շնորհավորել են Էմանուել Մակրոնին
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն ու արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնը Էմանուել Մակրոնին շնորհավորել են Ֆրանսիայի նախագահական ընտրություններում հաղթելու կապակցությամբ, հայտնում են բրիտանական լրատվամիջոցները:
«Ֆրանսիան մեր ամենամոտ դաշնակիցներից է, մենք անհամբեր սպասում ենք նոր նախագահի հետ փոխշահավետ հարցերի լայն շրջանակով աշխատանքը սկսելուն»,- մասնավորապես նշվում է Մեյի հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ «Առաջ» շարժման առաջնորդ Էմանուել Մակրոնը, հաղթելով կիրակնօրյա ընտրություններում, դարձել է Ֆրանսիայի նախագահ։










