Իմ հաղթանակով ես կպաշտպանեմ Ֆրանսիան ծայրահեղականությունից. Էմանուել Մակրոն
«Առաջ» շարժման առաջնորդ Էմանուել Մակրոնը, որը հաղթել է Ֆրանսիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում, հայտարարել է, որ ընտրություններում իր հաղթանակով «կպաշտպանի Ֆրանսիան ծայրահեղականությունից», փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Այժմ Ֆրանսիայի առջև կանգնած է տնտեսության ամրապնդման, ժողովրդավարության և անվտանգության խնդիրներ»,- հայտարարել է Մակրոնը:
Հիշեցնենք, որ կիրակի անցկացվեց Ֆրանսիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը: Ըստ 5 կազմակերպությունների անցկացրած հարցումների և կանխատեսումների՝ Մակրոնն ստացել է ընտրողների ձայների շուրջ 65 տոկոսը։ Մակրոնը մեծ առավելությամբ շրջանցել է «Ազգային ճակատ» կուսակցության ղեկավար Պարին Լե Պենին, ով ստացել է մոտ 35 տոկոս ձայն։










